National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
13.12.2019
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 14

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 13-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը:

Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած պատմական քվեարկությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչեց եւ դատապարտեց 20-րդ դարի ամենասոսկալի իրադարձություններից մեկի, ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործության` իրենց հայրենիքում 1,5 մլն հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրության կողմից: Ես ձեր բոլորի անունից` երեք խմբակցությունների անունից, ցանկանում եմ ողջունել ԱՄՆ Սենատի, ինչպես նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերներին` համապատասխանաբար թիվ 150 եւ 296 բանաձեւերի միաձայն ընդունման կապակցությամբ եւ փաստել, որ այս կարեւոր քվեարկությամբ Միացյալ Նահանգները միացան Ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը: Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես սենատորներ Մենենդեսին եւ Քրուզին, ինչպես նաեւ, դրանից առաջ, կոնգրեսական Շիֆին, եւ հայազգի բոլոր մյուս բարեկամներին` Կոնգրեսի երկու պալատներում այս օրինագծերի նախաձեռնության եւ պաշտպանության համար: Ուզում եմ նաեւ առանձին երախտիքի խոսքեր հղել Ամերիկայում Հայ դատի գրասենյակին եւ Ամերիկայում հայկական ասամբլեայի բոլոր ընկերներին, ովքեր տարիներ շարունակ ջանքեր չեն խնայել այս կարեւոր արձանագրմանը հասնելու համար: Որպես ՀՀ ԱԺ նախագահ` ուզում եմ ընդգծել նաեւ մեր հանձնառությունը՝ ջանքեր չխնայել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ արդարացի հատուցման համար: Մենք՝ որպես ցեղասպանություն տեսած ժողովրդի ժառանգներ, հանձնառու ենք առաջամարտիկը լինել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխմանը, որպեսզի այլեւս երբեք մարդկության պատմության մեջ նման ամոթալի էջեր չգրանցվեն»:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել են ՀՀ կառավարության հեղինակած «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը:

Նախաձեռնություններն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չեն փոփոխվել, քանի որ առաջարկներ չեն եղել:

Քվեարկությունների արդյունքում վերոնշյալ հարցերն ընդունվել են:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am